Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր «Telegram»-ի ալիքով դիմել է Ուկրաինայի բնակիչներին և նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Պարոն Զելենսկի, ծաղրածության ժամանակն ավարտվել է: Եկել է սեփական ժողովրդի հանդեպ պարտքը կատարելու ժամը՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար»,- գրել է նա՝ նշելով, որ այսօր, «ավելի քան երբևէ», անհրաժեշտ է կատարել մինսկյան պայմանավորվածությունները։

Նա նաև հիշեցրել է, որ ո՛չ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ո՛չ էլ իրենք՝ ռուսները, չեն ցանկանում, որ հակամարտությունը սրվի։
«Դուք՝ որպես սահմանադրության և ձեր ժողովրդի ու պետության անվտանգության երաշխավոր, պարզապես պարտավոր եք անել ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ խաղաղություն հաստատելու համար»,- հավելել է նա։