Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ինչ-որ պահի կսպասի տրիբունալը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Euractiv-ին։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին կսպանվի ռուսական ռազմական գործողության ժամանակ, Չիժովն ասել է. «Հուսով եմ՝ ոչ»:

«Որովհետև ինչ-որ պահի նրանով կզբաղվի տրիբունալը»,- ընդգծել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։