Ուկրաինայի մոտ 50 հազար բնակիչ վերջին մեկ օրվա ընթացքում մուտք է գործել Լեհաստան, հայտնում է հանրապետության սահմանապահ ծառայությունը։
«Երեկ՝ փետրվարի 25-ին, սահմանապահ ծառայության աշխատակիցները Ուկրաինայի հետ սահմանային անցակետերում գրանցել են ընդհանուր առմամբ 58,3 հազար ճանապարհորդ, այդ թվում՝ 47,5 հազար մարդ՝ Լեհաստան մուտքի ուղղությամբ»,- ասվում է զեկույցում։
Սահմանապահ ծառայության տվյալներով՝ նախորդ օրվա ընթացքում (փետրվարի 24-ին) Լեհաստան մուտք է գործել Ուկրաինայի 29 հազար քաղաքացի։