Apple-ը դարձել է ևս մեկ խոշոր ընկերություն, որը դադարեցրել է վաճառքը Ռուսաստանում՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա:

 
 

iPhone-ի և MacBook-ի արտադրողը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է ռուսական ներխուժմամբ և հանդես է գալիս ի պաշտպանություն նրանց, ովքեր տառապում են «բռնության հետևանքով»:

Apple Pay-ը և այլ ծառայություններ, ինչպիսիք են Apple Maps-ը, կսահմանափակվեն:

Ռուսերենով մոբայլ բանկինգ հավելվածները, ինչպիսին է ՎՏԲ բանկի հավելվածը, շուտով կարող են դադարել գործել Apple iOS օպերացիոն համակարգով սարքերում։ 

Անցյալ շաբաթ Ուկրաինայի փոխվարչապետ Միխայլո Ֆեդորովը Twitter-ում բաց նամակ էր գրել Apple-ի ղեկավարներին՝ կոչ անելով Ռուսաստանին կտրել ընկերության արտադրանքներից և ծառայություններից, ինչպես նաև App Store-ից:

Նշենք նաև, որ չորեքշաբթի օրը Մոսկվայում Apple խանութները չեն բացվել: