Ուկրաինայի իշխանությունները կնախապատրաստվեն Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլերին՝ հանուն իրենց երկրի և հանուն խաղաղության։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էիր տեսաուղերձում, որը հրապարակվել է Telegram ալիքում։
Ուկրաինայի նախագահն ասել է. «Կիևն «ամեն ինչ կանի» ռուս զինվորականների կողմից Ուկրաինայում բացված մարդասիրական միջանցքների աշխատանքը շարունակելու համար»։
Զելենսկիի խոսքով՝ Կիևի շրջանի բնակավայրերից՝ Դայմեր, Վորզել և Իրպեն, արդեն տարհանվել է ավելի քան 18 հազար մարդ, իսկ նախորդ օրը Սումիից Պոլտավա է տարհանվել 3,5 հազար բնակիչ և 1600 ուսանող։