Մարտի 27–ին Վեդի խոշորացված համայնքում անցկացվելիք ընտրությունների նախընտրական քարոզչությունը, ըստ «Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու թեկնածուների, անցնում է խախտումներով, իսկ երկու օր առաջ էլ արտառոց միջադեպ է եղել Վեդիում։
Բանն այն է, որ մարտի 16–ի ուշ երեկոյան, կրակոցներ են արձակվել քաղաքի խանութներից մեկի ապակե դռանը, պատուհանին և խանութին փակցված «Իմ հզոր համայնք» կուսակցության քարոզչական պաստառին։
«Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու թեկնածու Վահագն Վարդանյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ միջադեպի մասին տեղեկացել է խանութի սեփականատիրոջից։
«Մեր քարոզչական պաստառի վրա կրակոցի երկու հետք կա։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 16–ի գիշերը։ Ես չեմ կարող ասել, թե սա ում ձեռքի գործն է, բայց կարծում եմ՝ տարբեր մեթոդներով վախի մթնոլորտ են ուզում ստեղծել, բայց դե մենք կոտրվողներից չենք»,– ասաց Վահագն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ «Իմ հզոր համայնքը» նախընտրական քարոզչության ընթացքում ակտիվ հանդիպումներ է անցկացնում խոշորացված համայնքում ընդգրկված բնակիչների հետ։ Այսօր քարոզարշավ են արել Վեդիում։
«Տուն առ տուն ման ենք գալիս։ Լավ տրամադրություններ ենք ստանում, քարոզարշավն անցնում է լավ մթնոլորտում, մենք վստահ ենք մեր հաղթանակի վրա»,– ասաց Վարդանյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարները՝ 168.am-ի