Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Այդ օրը երեկոյան չորս անձինք տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց: Նրանք հիմնականում կանայք են եղել, հաղորդում է NEWS.am-ը։
Հիվանդանոցում պարզվել է, որ տուժողների ուղղությամբ կրակել է իրենց մորաքրոջ որդին՝ Գագիկը:
Ըստ տուժողների՝ վերջինս ժամը 19-ի սահմաններում որսորդական հրացանով ներխուժել է տուն եւ կրակել իրենց ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, դրանից առաջ ազգականների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն այս մասին դեռ պաշտոնական տեղեկություններ չկան:
Դեպքի վերաբերյալ NEWS.am-ը փորձել է մանրամասներ ճշտել ոստիկանությունից, որտեղից հաստատելով տեղի ունեցածը՝ հայտնել են, որ նշված զենքն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Ժամը 22.00-ին Գ. Ցոգոլակյանը բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է Դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: