Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի' միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Այս մասին հայտնում է Qahana.am-ը:
Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած' խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները' հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա: