Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանին ԵԱՀԿ-ից հեռացնելը քիչ հավանական է, դրա համար հստակ ընթացակարգ և մեխանիզմ չկա, ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։
«Չկա հստակ ընթացակարգ, որը մեզ հնարավորություն կտա հեռացնել Ռուսաստանին»,- ճեպազրույցում ասել է կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նրա խոսքով՝ «դժվար թե մենք ընթացակարգային հնարավորություն գտնենք Ռուսաստանին (հեռացնելու)»։ Քարփենթերը նշել է, որ ներկայումս կազմակերպության 55 անդամներ դատապարտում են Ռուսաստանի գործողությունները, միայն Բելառուսն է նրան աջակցություն ցուցաբերում։