Իլոն Մասկի կողմից Twitter-ի գնումը ոչինչ չի փոխի: Telegram-ի իր ալիքում այս տեսակետն է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Հսկայական գումարով սոցցանցերի գնումը, երբ մի սեփականատերը փոխարինվում է մյուսով, ոչինչ չի փոխի։ Որովհետև ոչ միայն սեփականատերերն են այժմ որոշում կանոնները։ Ոչ մի սոցցանց ի վիճակի չէ անտեսել իր գրանցման վայրում տիրող տրամադրությունները։ Եվ հետևաբար, Twitter-ի հետ ոչ մի հրաշք փոխակերպում տեղի չի ունենա: Այն չի դառնա ժողովրդավարական, առավել ևս՝ արդարացի։

Եթե, իհարկե, այն դուրս չգա ամերիկյան իրավասությունից»,֊գրել է Մեդվեդևը։