Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է այցելել Կիև, սակայն մինչ այժմ դրա համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել։ Այս մասին երեքշաբթի օրը BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։
«Իրավիճակը չի փոխվել, Ֆրանսիայի նախագահը չի բացառում իր այցը Կիև»,- ասել է Լեժանդրը։ Միաժամանակ, նա նշել է, որ «այս փուլում չկան գործոններ, որոնք կարող են նպաստել այս այցին»։
Ավելի վաղ Մակրոնը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ կլինի այցելել Ուկրաինա, երբ դրա կարիքը լինի, և երբ «այդ այցը օգտակար կլինի»։