Ադրբեջանցի սահմանապահների կողմից գերեվարված հայկական բանակի զինծառայող Էդուարդ Արթուրովիչ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն Հայաստանին։ Այս մասին Trend-ին հայտնել է ադրբեջանցի գերիների և պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմադ Շահիդովը, գրում է Minval.az-ը։

Հիշեցնենք, որ հայկական բանակի զինծառայող Էդուարդ Արթուրովիչ Մարտիրոսովին ապրիլի 23-ին Պետական սահմանային ծառայության զինծառայողները գերեվարել էին Արցախում՝ Կովսականում։