ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանից պահանջեց ֆիքսել հունիսի 1-ին իրականացված երթի ընթացքում երեխաների կողմից հնչեցրած ատելության խոսքը: Ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ երեկ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը տեսանք, որ, ցավոք, ատելության խոսքը կարող է արտադրվել նաեւ երեխաների շուրթերով։ Կարծում եմ՝ դա պատասխանատու չէ, դատապարտելի է։ Խնդրում եմ նման հարցերն ուշադրությունից չվրիպել։ Դժվար թե մարդիկ չարամտորեն են երեխաներին վատ բաներ սովորեցնում, դա բարեկրթության խնդիր է»- նշել էր ԱԺ փոխխոսնակը։
Նրա այս տեսակետը կիսում էր նաև պատգամավոր Գևորգ Պապոյանը, ով ոչ պակաս անհանգստացած էր երեխաների շուրթերից հնչած ատելության խոսքերից և ՄԻՊ-ից պահանջում էր քայլեր ձեռնարկել:
Սույն ՔՊ-ականները ,ինչպես երևում է՝ սեփական աչքի գերանը չնկատելու մեծ տաղանդով են օժտված. հակառակ դեպքում, դժվար թե մոռանային, որ այդ ատելության խոսքը տարածողներից մեկն էլ, եթե չասենք առաջամարտիկներից մեկը, հենց իրենք էին: Դիցուք՝ սա Հակոբ Արշակյանի ելույթն է ԱԺ ամբիոնից:
Սա իր հերթին Պապոյանի ելույթներն են ԱԺ ամբիոնից
Թալանի և պատերազմի մունետիկներ, մարդասպաններ, ահաբեկիչներ՝ ահա այսպես են սույն պաշտոնյաները բնութագրում իրենց քաղաքական հակառակորդներին: Ինչ՞ է սա, եթե ոչ ատելության խոսքի բացահայտ դրսևորում: Հետաքրքիր է, իսկ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը կուսումնասիրի՞ ՔՊ-ականների նման վարքագիծը, թե՞ այս դեպքում նա որևէ խնդրահարույց դրվագ չի տեսնում: Հակառակ դեպքում, եթե տիկին Գրիգորյանը իսկապես ցանկանում է արմատախիլ անել երկրում ատելության խոսքը, ապա կարող է հեռու չգնալ և սկսել առաջամարտիկներից՝ երեխաների դեմ գործ տվող Պապոյանից և Արշակյանից...