Երբ այս տարվա գարնանը Երևանում Տիգրան Մեծի պողոտայում ավտովթար էր տեղի ունեցել և իրար էին բախվել ВАЗ 21 21 մակնիշի և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները, «Երազ»-ը կողաշրջվել էր: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չէր եղել, սակայն վթարի վայր ժամանած ճանապարհային ոստիկանին «Նիվա»-ի վարորդը, ով աշխատում էր «Armobil» ընկերությունում և «Նիվան» էլ գրանցված էր նշված ընկերության հաշվեկշռում, վարորդը փորձում էր մեղքը բարդել «Երազ»-ի վարորդի վրա, ով զբաղվում էր գյուղատնտեսական ապրանքների առք ու վաճառքով:
Ու հիմնական մեղադրանք այն էր, որ «Երազ»-ի վարորդը մեքենան վարել է արագ, առանց ամրագոտին կապելու ու երևի հեռախոսով խոսելիս է եղել, ինչի հետևանքով ուշադրությունը շեղվել էր ու տեղի էր ունեցել վթարը: Այն ժամանակ Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ՃՈ հետաքննիչը կարողացան ապացուցել, որ մեղավորը «Նիվա»-ի վարորդն է:
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է «Armobil» ընկերության աշխատակիցը Մաշտոցի պողոտայում վարում ВАЗ 21 21 մակնիշի 511 UN 01 համարանիշի ավտոմեքենան՝ հեռախասով էլ խոսում էր ընթացքում: Այս դեպքում էլ բարեբախտաբար մոտակայքում «Երազ» մակնիշի ավտոմեքենա չկար:
Իսկ ՃՈ-ն բազմիցս հորդորել է վարորդներին, որ վարելու ընթացքում չխոսեն հեռախոսով և կապեն ամրագոտիները: