Մոսկվայում վախենում են «ժողովրդավարության կայծերից», որոնք կարող են տարածվել ԵՄ-ից։ Ահա թե ինչից են գալիս Եվրամիությանը վնաս հասցնելու փորձերը, հունիսի 20-ին Twitter-ի իր էջում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես վախենում է, որ ժողովրդավարության կայծը կարող է թռչել դեպի Ռուսաստան, - գրել է Շոլցը: ֊ Այդ պատճառով՝ նա երկար տարիներ վարել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի քայքայմանն ուղղված քաղաքականություն»։

Մեկնաբանելով այս բացահայտումը՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս թույլ չի տա Գերմանիային «հրդեհներ բորբոքել»։