Մի քանի օրից Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կմեկնարկի Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը, հաղորդում է Focus-ը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ միասին՝ Սանկտ-Պետերբուրգ այցով կժամանեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
Կրեմլը խաղադրույք է կատարում ֆորումի վրա՝ փորձելով «վերակագնգնել ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները» և «ձեռք բերել» նոր արտասահմանյան ներդրողների, կարծում է գերմանական պարբերականը: Բացի այդ, Մոսկվան «պատժամիջոցների շուտափույթ վերացման հույս ունի, քանի որ Պեկինից կախվածությունն առաջացնում է» ՌԴ նախագահի մտահոգությունը:
«Չինաստանից ունեցած վախի պատճառով, Պուտինիը հանկարծ Եվրոպայի օգնության կարիքն է զգացել», - նշում է Focus-ը: Կազմակերպելով Պետերբուրգի ֆորումը՝ Ռուսաստանի ղեկավարը «Եվրամիության հետ մերձեցման հույս ունի»: