Թայվանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է արևմտյան առաջնորդների օգնությանը: Գրառման մեջ ասվում է, որ չինական զորքերը շրջապատել են կղզին՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի։
Ուկրաինայի նախագահը հրապարակմանը պատասխանել է «Թայվան, մենք ձեզ հետ ենք» արտահայտությամբ։ Ի պատասխան Ուկրաինայի ղեկավարի աջակցության խոսքերի՝ Թայվանի ԱԳՆ-ն Ուկրաինայի նախագահին հարց է ուղղել՝ «Դու ո՞վ ես»։
Տարածաշրջանում իրավիճակը սրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցից հետո։ Դա առաջացրել է Չինաստանի իշխանությունների բացասական արձագանքը։
Միաժամանակ, Սպիտակ տունը հայտնել է, որ հարկ չեն համարել «ուղղել սխալները» Փելոսիի Թայվան այցից հետո։