Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Քրիստինա Լամբրեխտը հայտարարել է, որ Գերմանիան այլևս չի կարող զենք մատակարարել ուկրաինական բանակին սեփական պաշարներից։ Այդ մասին գրում է Spiegel-ը։ «Մենք հասել ենք սահմանագծին», - ասել է նա:
Spiegel-ը նշում է, որ մատակարարումների ավելացման առաջարկով հանդես են եկել գերմանացի պատգամավորներ Քրիստիան Քլինքը («Սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն), Սառա Նանին և Ալեքսանդր Մյուլերը (երկուսն էլ՝ «Ազատ դեմոկրատական»կուսակցությունից)։
Ավելի վաղ Գերմանիայում Ուկրաինայի նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը քննադատել էր Գերմանիայի կառավարությանը՝ Կիևը «ճակատագրի ողորմությանը» հանձնելու համար։ Դիվանագետը դատապարտել է Բեռլինին ծանր սպառազինության մատակարարման հարցում իր երկրին օգնելու ցանկության համար։ Նախկին դեսպանը կարծում է, որ Ուկրաինան մենակ է ռազմական հարաբերությունների առումով։ Մելնիկը նշել է, որ Գերմանիայի իշխանություններն իրականում Կիևին «դիետայի մեջ» են դրել։