Գերմանիայի կառավարությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը պատրաստ է հատկացնել 2 մլն եվրո՝ սիրիական քիմիական զենքի պահեստները ոչնչացնելու նպատակով, հինգշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գվիդո Վեստերվելլեն, հաղորդում է «interfax»-ը:
Դիվանագետը սիրիական քիմիական զենքի ոչնչացումը համարել է Գերմանիայի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը և նշել, որ իրենք պատրաստ են նաև տեխնիկական օժանդակություն ցուցաբերել այդ զենքի ոչնչացման հարցում: