Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է նախօրեին Ադրբեջանի կողմից հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Ողջունում ենք Բաքվի կողմից հինգ հայ զինվորականների փոխանցումը այն բանից հետո, երբ քննարկում ունեցանք Բրյուսելում՝ օգոստոսի 31-ին։ Առաջին անգամ փոխանցումը կատարվել է երկու կողմերի կողմից։ Գլխավոր առաջնահերթությունը շարունակում է մնալ բոլոր մարդասիրական խնդիրների լուծումը»,- ասված է Միշելի գրառման մեջ։