ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահման, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստի։

«ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի ժամանել, որքան ես գիտեմ: Այդուհանդերձ, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, այն դեռ պետք է ձևավորվի, պետք է կարողանալ այնտեղ հասնել», - ասել է Պեսկովը լրագրողների հարցին ի պատասխան։