Հանցագործները կրակ են բացել իրանական Շիրազում գտնվող Շահ Չերախի դամբարանի մոտակայքում, հաղորդվում է, որ զոհվել է 13, վիրավորվել՝ 10 մարդ։

Միջադեպի արդյունքում երկու ահաբեկիչ է ձերբակալվել, երրորդ անձին ձերբակալելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, հայտնում է տեղական Fars գործակալությունը։

Առայժմ առնվազն 13 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կա կին և երկու երեխա։

Այս պահին հանցագործների շարժառիթները պարզվում են։

Կիսվել