ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ջուդի Չուն Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ-ի՝ Ադրբեջանի գործողությունները Արցախի մասով դատապարտող բանաձին:
«Հպարտ եմ հովանավորելու 108 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, որը (խմբ.՝ Ադրբեջանը) 2 ամիս է՝ 120,000 հայերի թողել է առանց սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիության:
Կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և կարիքավորներին անհրաժեշտ օգնությունը տրամադրելու համար»: