Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. իրականացրել է 51 ստուգում, որից 33-ը ՀԷԿ-ում և ՓՀԷԿ-ում, 9-ը՝ ջրօգտագործողների ընկերությունում, 9-ը՝ ձկնաբուծարանում։ Տարեկան ծրագրով 2022թ. կատարողականը կազմում է 100%: Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք։
Կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում ü Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 ՀՀ դրամ ։ Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 ՀՀ դրամ: 2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է (սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է):