Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում ընդունել է որոշում՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում շահառուներին հատուցման գումարների վճարումներն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերի ստացման գործընթացի կատարելագործման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ այդմ՝ նախատեսվում է կատարելագործել գործող կարգավորումները և անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքերում որոշման 1-ին հավելվածով սահմանված գործընթացն իրականացնել նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման նախաձեռնությամբ' տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ:
Ըստ այդմ՝ առանց զոհվածի ընտանիքի անդամների Երևան այցելության կապահովվի հատուցման դեպքի հանգամանքների և որոշմամբ սահմանված այլ փաստաթղթերի ստացումը, հատուցման գործերի կազմումը և հատուցման գումարների վճարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ու անվանացուցակների հատուցման հիմնադրամին ներկայացումը: Այսինքն՝ հատուցման հիմնադրամ ներկայացվող փաստաթղթերի ստացումը կիրականացվի շահառուների բնակավայրերում: