Երևանում հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ, այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մարզերում հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին կլինի առանց տեղումների եղանակ։
Հունիսի 27-30-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Արցախում հունիսի 26-ին և 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։