Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Սեպտեմբերի 29-ին և 30-ի գիշերը շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Քամին' հարավ–արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:

 

Երևանում սեպտեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ին և 30-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 26-ի ցերեկային ժամերին մահրաքաղաքում կգրանցվի +25 աստիճան, սեպտեմբերի 27-ին' +28, սեպտեմբերի 28-ին' +28, սեպտեմբերի 29-30-ին' +23 աստիճան: