Հանրապետության տարածքում մարտի 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը մարտի 19-ի գիշերը կնվազի 2-4, ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, 22-ին կնվազի 3-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան' 3-8մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ:

 

 

Երևանում մարտի 19-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 19-21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, մարտի 22-ին' +8, մարտի 23-ին'+10 աստիճան: