Հանրապետության տարածքում մարտի 4-ին, 7-ին օրվա երկրորդ կեսին, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Oդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Քամին հարավ-արևմտյան' 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում մարտի 4-ին, 7-ին օրվա երկրորդ կեսին, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում մարտի 4-5-ի ցերեկային ժամերին կգրանցվի +17 աստիճան, մարտի 6-ին' +18, մարտի 7-8-ին' +15 աստիճան: