Հանրապետության տարածքում ապրիլի 16-ին շրջանների զգալի մասում, 17-20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին հարավային' 2-7մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Ապրիլի 17-20-ը անձրևի հավանականությունը փոքր է: Ապրիլի 16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +25 աստիճան, ապրիլի 17-18-ին' +26, ապրիլի 19-20-ին'+27 աստիճան: