Հանրապետության տարածքում փետրվարի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-21-ին կբարձրանա 2-3, 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 8-10 աստիճանով: Քամին հարավ-արևմտյան' 2-5 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում փետրվարի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում փետրվարի 20-ի ցերեկային ժամերին կգրանցվի +13 աստիճան, փետրվարի 21-24-ին' +15 աստիճան: