Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Oդի ջերմաստիճանն ապրիլի 8-ին կբարձրանա 3-4, 9-ին կնվազի 2-3 աստիճանով, 10-ին նույնքան կբարձր անա:

Քամին հարավային 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ:

 

 

Երևանում ապրիլի 8-ին, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է, ապրիլի 9-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ: Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 8-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +23 աստիճան, ապրիլի 9-ին' +20, ապրիլի 10-11-ին' +23, ապրիլի 12-ին' +24 աստիճան: