Հանրապետության տարածքում հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
26-27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-29-ին' շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին արևմտյան' 2-5մ/վրկ, 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

 

 

Երևանում՝
Հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
26-27-ին հնարավոր է, 28-29-ին սպասվում է տեղումներ:
Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

 

Երևանի հունվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 9.70C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան - 23.60C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -5.50C