Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը Asekose.am-ի հետ զրույցում պաշտոնապես հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, այսօր՝ ապրիլի 15-ին, Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: