Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, պետության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Վլադիմիր Նեմիրովսկուն հեռացրել է Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը մայիսի 6-ին զետեղվել է նախագահի պաշտոնական կայքում:

 

Մեկ ուրիշ հրամանագրով Տուրչինովն այդ պաշտոնում նշանակել Է Իգոր Պալիցային:

 

Օդեսայում «հակամայդանի» տասնյակ ակտիվիստներ են զոհվել Արհմիությունների տան շենքում բռնկած հրդեհի ժամանակ, որը արմատական «Աջ հատվածի» ծայրահեղականները եւ նրանց կողմնակիցները հրկիզել Էին մայիսի 2-ին տեղի ունեցած ընդհարումների ընթացքում: Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալների՝ զոհվել Է 42 մարդ: Դատախազությունը հայտնել Է 46 զոհվածների մասին, իսկ Օդեսայի մարզային խորհրդի պատգամավոր Վադիմ Սավենկոն հայտարարել Է, թե Կիեւի իշխանությունները թաքցնում են Արհմիությունների տանը «հակամայդանի» զոհված ակտիվիստների վերաբերյա լ ճշմարիտ տվյալները. ըստ նրա տեղեկությունների՝ զոհվել Է 116 մարդ: Եվս 48 մարդ համարվում Է անհայտ կորած:

 

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը խոստացել Է Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննությանը ներգրավել օտարերկրացի տեսուչների:

 

«Օդեսայի իրադարձությունների հետաքննության արդյունքները կհրապարակվեն: Այժմ հետաքննությանը ներգրավում ենք օտարերկրացի փորձագետների: Անաչառության համար»,- գրել Է նա Facebook-ի իր Էջում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: