Ինչպես հայտնում է ria.ru-ն, Մոսկվայի մետրոպոլիտենի ողջ պատմության ընթացքում խոշորագույն տեխնածին աղետից հետո պաշտոնից հեռացվել է մետրոպոլիտենի ղեկավար Իվան Բեսեդինը. նրան փոխարինել է Դմիտրի Պեգովը: Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

 

«Ողբերգությունն առոչինչ դարձրեց այն հսկայական աշխատանքը, որը մետրոյում կատարվում էր վերջին տարիներին: Այդ կապակցությամբ մետրոյի ղեկավար Բեսեդինը հեռացված է զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվում է Դմիտրի Վլադիմիրովիչ Պեգովը»,- ասել է Սոբյանինը՝ ՌԴ մայրաքաղաքի կառավարության նիստում:

 

Ըստ վերջին տվյալների՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 23, տուժել մոտ 200 մարդ: