Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի քրեական գործում նոր կասկածյալներ կան: Այդ մասին գրում է lifenews.ru-ն՝ վկայակոչելով «Իզվեստիա» պարբերականը:

 

Կասկածյալների շարքում են հայտնվել ռելսերի վիճակը ստուգող ճանապարհային տեսուչները: Ըստ նախնական տվյալների՝ տեսուչները չեն ստուգել ռելսերի վիճակը և ղեկավարությանը չեն հայտնել առկա խախտումների մասին:

 

Քննիչները դիտարկում են տեսուչների խմբի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 293-րդ՝ «Անփութություն» հոդվածով:

 

Նշենք, որ հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանի դատարանի որոշմամբ՝ կալանավորել են «Մոսկվայի մետրոպոլիտենի» ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Բաշկատովին և նրա օգնական Յուրի Գորդովային: 

 

Մոսկվայի մետրոպոլիտենում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 23, տուժել մոտ 200 մարդ: