Բելառուսը, համաձայն նոր ռազմական դոկտրինի, իր դաշնակիցների վրա հարձակումը կդիտարկի որպես հարձակում իր տարածքի վրա։ Այս մասին «СТВ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Արտեմ Բուտորինը։
«Մեզ դաշնակից ցանկացած պետության վրա հարձակումը կդիտվի որպես հարձակում Բելառուսի Հանրապետության վրա»,- նշել է զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։
Ըստ Բուտորինի՝ «մեր Ռազմական դոկտրինում կհայտնվի առանձին գլուխ, որը կմիավորի բոլոր այն դրույթները, որոնք ներկայումս ամրագրված են միջազգային պայմանագրերում, որոնք վավերացրել ենք մեր դաշնակիցների հետ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»:
Նա նաև տեղեկացրել է, որ «այս գլուխը (Ռազմական դոկտրինա-ՏԱՍՍ) կամրագրի միջազգային կազմակերպությունների հովանու ներքո խաղաղապահ գործունեության նկատմամբ մեր վերաբերմունքի հիմքերը»։
«Ինչպես ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը»,- պարզաբանել է Բուտորինը։