Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ «դժվարություններ ունի տղամարդկանց հետ».

«Ուսպենսկայայի կարուսելը․ ռեստորանից մինչեւ Կրեմլ» վավերագրական ֆիլմում երգչուհին նշել է, որ մեկ անգամ չէ, որ սիրահարվել է, սակայն հետագայում հիասթափվել է հարաբերություններից։ Նա ասել է, որ ամեն անգամ իրեն թվում էր, թե դա «սեր է մինչեւ մահ»։ Նրա խոսքով՝ ինքը միշտ իրեն նվիրել է ընտանիքին՝ եփել է, մաքրել, բայց դրա դիմաց ստացել է միայն անշնորհակալ վերաբերմունք։

«Որտե՞ղ կարող եմ գտնել ամուսին, ով կարող է ինձ գոհացնել: Նման բան չկա։ Իսկ երբ գտնվի, արդեն ես չեմ լինի, որովհետեւ ես պետք է անկախ լինեմ, պետք է անեմ այն, ինչ անում եմ»,-նշել է նա:

Ուսպենսկայան ունի 34-ամյա դուստր՝ Տատյանա Պլաքսինան։ Աղջիկը ծնվել է երգչուհու եւ գործարար Ալեքսանդր Պլաքսինի միությունից, հայտնում է Gazeta-ն։

2023 թվականի մարտին Ուսպենսկայան խորհուրդ է տվել դստերը չամուսնանալ։ Նա ասել է, որ «ավելի լավ է դոնորից երեխա ունենալ», իսկ հետո «սիրահարվել այնքան, որքան ուզում ես»։ Երգչուհու խոսքով՝ իր ընկերներից շատերի ամուսինները փորձել են երեխաներին խլել նրանցից։ Արտիստը հավելել է, որ իր վերջին ամուսինը դստերն օգտագործել է շանտաժի համար՝ սպառնալով թույլ չտալ նրան գնալ Ռուսաստան։