Այսօր Կառավարության նիստի ընթացքում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր մտահոգությունը հայտնեց․

«Դպրոցաշինությունից շատ դժգոհ եմ, աշխատանքների թե՛ որակից, թե՛ տեմպից։ Կապսի դպրոցի գույքը տեղում է արդեն, ես մարդ եմ ուղարկել, նյութական պատասխանատվություն եմ դրել տնօրենի վրա։ Նաև Կապսի դպրոցի պատուհաններն են շատ անորակ, առաջարկել ենք, տեղեկացրել ենք պատվիրատուին, որ վերանայեն․ քաղաքաշինության կոմիտեն է պատվիրատուն»,- ասաց նա։

Փաշինյանն էլ իր հերթին նկատեց՝ ամբողջ խնդիրը նրանում է, որ պետք է խոստովանել՝ մենք դպրոց կառուցել չգիտենք․

«Եկեք խոստովանենք՝ մենք չգիտենք։ Հիմա եկեք հասկանանք՝ ո՞նց սովորենք՝ գոռանք, ճվանք, մեզ կտրենք, կտրուկ գործողություններ անենք։ Չի՛ լուծվելու, պետք է սովորել լեզուն։ Մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք»,- ասաց վարչապետը։