Նախկինում դատվածություն չունեցող Մհեր Ս.-ին և Վազգեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 23.11.2013թ. Սիսիան քաղաքում գտնվելով ոչ սթափ վիճակում, հաց ուտելու համար վիճաբանել են խոհարար Գարեգին Մ.-ի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ և շուրջ 15 րոպե տվել սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ճաշարանի հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ:

Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը' Իրավաբան.net