Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է բլոգեր Նինա Տիտանյանը:
-Ո՞ր ժամին եք արթանում, ինչպե՞ս եք սկսում օրը:
-Արթնանում եմ ժամը 12-ին, օրը սկսում եմ հեռախոսի մեջ ռիլեր նայելով և սուրճ խմելով:
-Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք արձագանքում:
-Սարկազմով:
-Ձեր բնավորության ո՞ր գիծը կուզեիք փոխել:
-Անհամբերությունը:
-Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:
-Անարդարությունը:
-Հաջողության հասնելու համար ի՞նչն է կարևոր. աշխատասիրությո՞ւն, ծանո՞թ, թե՞ խելք:
-Նպատակասլացություն:
-Տաքսու մեջ հնչող վատ երաժշտությունը ստիպված կլսե՞ք, թե՞ կխնդրեք վարորդին, որ անջատի:
-Կխնդրեմ, որ անջատի:
-Կենցաղում ի՞նչը տանել չեք կարողանում:
-Ափսե լվանալը:
-Ինչի՞ց եք ամաչում:
-Առաջին անգամ մարդու հետ ծանոթանալուց:
-Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնի դառնալը:
-Ավելի շատ ինքնավստահություն տվեց:
-Հայ բլոգերներին ի՞նչ խորհուրդ ունեք:
-Լինել յուրօրինակ:
-Ինչի՞ց եք վախենում:
-Մթությունից:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Գնալ Իսպանիա:
Հեղինակ՝ Անի Մնացականյան