Ինչպես տեղեկացնում է aysor.am-ը՝ Սերպուխովի դատարանը 30-ամյա «օրենքով գող» Մալխազ Դարչիևին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Մախո Թբիլիսկի, դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
Մախոն մեղադրվում էր մեծ քանակությամբ թմրանյութեր անօրինական պահելու մեջ:
Ձերբակալության պահին անձնական զննությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3.3 գրամ մետադոն թմրամիջոց:
Մինչ այդ, դատվածություն ունեցող ծնունդով Թբիլիսիից, պրոֆեսիոնալ գրպանահատ Դարչիևը 2009թ.-ի ապրիլին արդեն ձերբակալվել էր Մոսկվայում' դրամապանակի և 25-ամյա կնոջ մոտից պայուսակ գողանալու համար:
Մախոն գող է կարգվել նախորդ տարի' քրեական հեղինակություն Վլադիմիր Ժուրակովսկու' Վովա Պուխլիի ամառանոցում 15-ից ավելի «օրենքով գողերի» ներկայությամբ:
Մախոն սերտ կապերի մեջ է մեկ այլ հայտնի «օրենքով գող» Կոնստանտին Բորիսովի' Կոստիլի հետ, ով մասնակցել է Մախոյի' գող կարգման արարողությանը: