Թուրքական Շանլըուրֆա գավառի սիրիացի փախստականների ճամբարում հրդեհ է բռնկվել. չորեքշաբթի օրը հայտնում է Sabah թերթը: Համաձայան տարածած հաղորդագրության' վրաններից մեկում բռնկված հրդեհը տարածվել է հարակից 5 վրանների ուղղությամբ, որի արդյունքում ծանր աստիճանի այրվածքներ է ստացել 6 երեխա: Հայտնի է դարձել, որ տուժածների դրությունը շատ ծանր է, և նրանց կյանքին նույնիսկ վտանգ է սպառնում: Ներկայումս պարզվում են հրդեհի պատճառները: