Գերմանիայի 95-ամյա բնակչուհի Մարգոտ Վոելկը խոստովանել է, որ պարբերաբար ճաշակում էր Հիտլերի ուտելիքները: Կինն ավելի քան 60 տարի լռել է այդ գաղտնիքի մասին: Նրա խոսքերով՝ նույնիսկ իր ամուսինը տեղյակ չի եղել այն մասին, որ իր կինը համտեսում էր Հիտլերի համար պատրաստվող ուտելիքները, նախքան դրանք կմատուցեին հյուրերին. գրում է Korrespondent-ը:
Կինը, համտեսելով կերակուրը, պետք է համոզված լիներ, որ այն թունավոր չէ: Այդ նպատակով՝ Հիտլերը 14 համտեսող էր պահում: Ամեն օրը այդ մարդկանց համար կարող էր վերջինը դառնալ, չէ՞ որ ֆաշիստների առաջնորդի այդ տարօրինակ վարքը անհիմն չէր:
95-ամյա կինը չի ցանկացել այս տարիների ընթացքում խոսել այդ մասին, քանի որ վախենում էր դատապարտվելուց, չնայած այն հանգամանքին, որ երբեք չի եղել Հիտլերի կուսակցության անդամ: