2013թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ-ում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի' համապատասխանաբար 0.6% և 1.1% գնաճ: 2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.5% և 6.0%-ով:
Այս մասին Shamshyan.com-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Մարտին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 1.9%-ով: