Հայաստանում բենզինի գինը 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ աճել է 0.9 տոկոսով, իսկ դիզելային վառելիքն էժանացել' 0.3 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են, համապատասխանաբար, 2.5 և 0.9 տոկոսով, իսկ 2010թ. համեմատ արձանագրվել է 25.1 և 36 տոկոս գնաճ:

 

2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է այգեգործական ապրանքների՝ 0.7 տոկոս, շինանյութերի՝ 0.8 տոկոս, խոհանոցային սպասքի' 1.3 տոկոս, վառելիքի՝ 1.5 տոկոս, տեքստիլեղենի' 1.7 տոկոս, դեղամիջոցների' 1.7 տոկոս, լվացող միջոցների՝ 1.8 տոկոս, գեղահարդարման ապրանքների՝ 2.1 տոկոս, գորգեղենի՝ 2.5 տոկոս, ոսկերչական ապրանքների՝ 3 տոկոս, կահույքի' 3.2 տոկոս, մշակույթի ապրանքների' 4.6 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների 5.1 տոկոս գնաճով:

 

Միաժամանակ, հանրապետությունում գրա նցվել է հագուստի և գործվածքի՝ 2.9 տոկոս, կոշկեղենի 1.2 տոկոս գնանկում: