Ռուսաստանից արտասահման ավիափոխադրման միջին արժեքն անցած ամսվա ընթացքում կազմել է մոտ 18 հազար ռուբլի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկանալով 17,2%-ով: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

«Նոյեմբերին Ռուսաստանից արտասահման ավիատոմսի միջին արժեքը 15 324 ռուբլուց դարձել է 17 955 ռուբլի, այսինքն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 17,2 տոկոսով»,- հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ վկայակոչելով Biletix գործակալության տվյալները:

 

Նշվում է, որ ռուսները սկսել են տնտեսել միջազգային թռիչքների հարցում: