Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները փետրվարին՝ նախորդ ամսվա համեմատ նվազել են, համապատասխանաբար, 6.5 և 5.7 տոկոսով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են, համապատասխանաբար, 8.9 և 6.6 տոկոսով: 2014թ. դեկտեմբերի համեմատ և ս արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 5.7 և 6 տոկոս գնանկում:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2015թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.4-1.1 տոկոս գնաճ, 3-ում՝ 0.7-0.2 տոկոս գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.9 տոկոսով: