ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ն. Մ. Ստեփանյանին: Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում: Ըստ գործի նյութերի' ուսուցիչը 30.000 ՀՀ դրամի չափով կաշառք է վերցրել, միաժամանակ կեղծել է փաստաթղթեր և դրդել է սուտ ցուցմունք տալ: Արդյունքում մեկ ուրիշի առողջությանը պատճառել Է ծանր վնաս:
Այսպես.
Ն. Ստեփանյանը, աշխատելով Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Վլադիկ Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, աշակերտուհի Մ.Մ. Արշակյանից վերցրել է կաշառք' «ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամերից ազատելու և ավարտական քննության ժամանակ դրական գնահատական ստանալու համար: Մարիամի հայրը' Մ.Շ. Արշակյանը, 2011 թվականի հոկտեմբեր ամսին Արամուսի գյուղապետարանի շենքի դիմաց որպես կաշառք ուսուցչին փոխանցել է 30.000 ՀՀ դրամ գումար:

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, մինչև ավարտական քննությունը հանձնելը նախավարժանք չեն կատարել, ինչի արդյունքում վազք 30մետր բարձր մեկնարկից վարժությունը կատարելիս Մ. Արշակյանը վայր է ընկել և վերջինիս առողջությաննանզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:

Այսինքն՝ Ն. Մտեփանյանը կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի1-ին մասով:

Այնուհետև 2012 թվականի մայիսի 21-ին, Մ. Արշակյանի հոգեհանգստի օրը, տեղեկանալով, որ վերջինիս համադասարանցիները հրավիրվել են որպես վկա հարցաքննության' Մարիամի դասարանցիներից մի քանիսին փորձել է համոզել տալ սուտ վկայություն' թաքցնելու համար իր մեղքը: Դա նրան չի հաջողվել: Հենց նույն օրը դպրոցի Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում որպես վկա հարցաքննության ընթացքում նրանք ոստիկանությունը տեղյակ են պահել, որ Ն. Ստեփանյանը դրդել է իրենց տալ սուտ ցուցմունք:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը' Իրավաբան.net